Արտաքին 1 տարի առաջ - 10:30 02-01-2025

Հայտնի է Նոր Օռլեանում ահաբեկչության կազմակերպչի անունը

Հայտնի է դարձել Նոր Օռլեանում (Լուիզիանա) ահաբեկչության կազմակերպչի անունը․ նա ԱՄՆ քաղաքացի 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբարն է: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն` նշելով, որ կատարվածը հետաքննում է որպես «ահաբեկչական գործողություն»։ Փոխանցում է Tert.am-ը։

Շամսուդ-Դին Ջաբարը ԱՄՆ-ի քաղաքացի է, ծնվել և բնակվել է Թեքսաս նահանգում։ Ջաբարը ծառայել է ԱՄՆ-ի բանակում ավելի քան 10 տարի: Ահաբեկչի մոտ եղել է ԴԱԻՇ-ի դրոշը, CNN-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։ Քննիչներն ուսումնասիրում են Ջաբարի քաղաքական և կրոնական հայացքները, ինչպես նաև նրա կապը ԴԱԻՇ-ի հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում Jeep-ը մխրճվել էր Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:

Դեպքը տեղի էր ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հատված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով, ուստի Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում