Արտաքին 1 տարի առաջ - 17:47 01-01-2025

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին. Մինսկը հունվարի 1-ից ամբողջ տարվա ընթացքում նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

Բելառուսի նախագահության առաջնահերթ ուղղությունները շուտով կհայտարարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում։

2024 թվականի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ասել է, որ բելառուսական կողմն ամբողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավոր ամեն ինչ ասոցիացիայի հետագա զարգացման համար:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ոչ մի ներկայացուցիչ չի այցելելու Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում