Արտաքին 1 տարի առաջ - 12:43 01-01-2025

Ֆրանսիական զորախումբը դուրս է բերվելու նախկին գաղութից

Կոտ դ՛Իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտարարել է, որ ֆրանսիական զորախումբը դուրս կբերվի երկրից:

Դիմելով ժողովրդին՝ Ուատարան ասել է, որ կոտդիվուարցիները պետք է հպարտանան սեփական զինված ուժերի արդիականացված վիճակով: «Այս համատեքստում մենք որոշում ենք կայացրել ֆրանսիական զորքերի համակարգված և կազմակերպված դուրսբերման մասին»,- ասել է նա։

Ֆրանսիան քննարկում էր իր ռազմական ներկայությունը Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում, ներառյալ Կոտ դ'Իվուարը, կրճատելու մասին մինչև 600 զինծառայող՝ ներկայումս առկա մոտ 2200-ից:

Ավելի վաղ Սենեգալի նախագահ Բասիրու Դիոմայ Ֆայը նույնպես հայտարարել էր 2025 թվականին երկրից ֆրանսիական և այլ օտարերկրյա զորքերը դուրս բերելու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ այս երկիրը մինչև 1960 թվականը Ֆրանսիայի գաղութ է եղել։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում