Արտաքին 1 տարի առաջ - 22:27 30-12-2024

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան երկուշաբթի օրը ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել։ Կողմերից յուրաքանչյուրը վերադարձրել է 150 քաղաքացիների։ Փոխանցում է Azatutyun-ը։

Փոխանակման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսի տարածք է տեղափոխվել 150 ռուս զինվորական։

Ռուսաստանն ու Ուկրաինան պարբերաբար փոխանակում են ռազմագերիներին։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր արդեն տեղի է ունեցել 59 նման փոխանակում։

Նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակումն իրականացնելու պատրաստակամության մասին՝ «630 630-ի դիմաց» բանաձևով։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել այս նախաձեռնությունը։

Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում գերության մեջ է գտնվում 1348 ռուսաստանցի, իսկ Ռուսաստանում՝ 6465 ուկրաինացի։ Օգոստոսին ուկրաինական զինված ուժերի՝ Կուրսկի շրջանի տարածք ներխուժման արդյունքում, հարյուրավոր ռուս զինվորներ, հիմնականում ժամկետային զինծառայողներ, գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում