Արտաքին 1 տարի առաջ - 12:24 29-12-2024

Կանադայում կոշտ վայրէջքից հետո ինքնաթիռ է բռնկվել

Pal Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը կատարել է ներքին չվերթ Սենտ Ջոնսից դեպի Հալիֆաքս, բռնկվել է վայրէջքի ժամանակ Հալիֆաքս-Ստենֆիլդ օդանավակայանի թռիչքուղու վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

«Ինքնաթիռի մի մասը բռնկվել է Հալիֆաքսի թռիչքուղու վրա կոշտ վայրէջքից հետո... Սենտ Ջոնսից ժամանած ինքնաթիռը վայրէջքի ժամանակ խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա, և նրա մի մասը բռնկվել է», - հաղորդում են տեղի հեռուստաալիքները։

Օդանավակայանի հայտարարության համաձայն, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում, խոսքը վերաբերում է Pal Airlines-ի Air Canada Express 2259 չվերթին, որը հետևել է Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի Սենտ Ջոնս քաղաքից դեպի Նոր Շոտլանդիայի վարչական կենտրոն Հալիֆաքս։ Պատահարը տեղի է ունեցել ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով 04։30-ին)։ Արդյունքում, օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, սակայն հետագայում թռիչքուղու աշխատանքը վերականգնվել է։

Չվերթի ուղևորներից Նիկի Վալենթայնը CBC News-ին պատմել է, որ վայրէջքի ժամանակ խնդիրներ են առաջացել շասիի հետ։

Վայրէջքի պահին նա լսել է բարձր ձայն, որը նման էր հարվածի ձայնի, այնուհետև ինքնաթիռի թևը սահել է թռիչքուղու վրա, իսկ ինքնաթիռի ձախ կողմում նա տեսել է կրակ։ Վալենթայնը նաև նշել է, որ ինքնաթիռն ամբողջությամբ լցված էր, և ուղևորներին դուրս բերելու համար պահանջվել է մոտ երկու րոպե։

Վալենթայնի գնահատմամբ, ինքնաթիռը ունեցել է մոտ 80 տեղ, սակայն ավիաընկերության հայտարարության մեջ ուղևորների հստակ թիվը չի նշվում։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում