Արտաքին 1 տարի առաջ - 22:46 16-12-2024

Ադրբեջանական դատարանը հրաժարվել է ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացուն

Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի վերաքաննիչ դատարանը մերժեց Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տեգո Հյուգոյի՝ ազատազրկման դատավճիռը փոխելու միջնորդությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Սեպտեմբերին ֆրանսիացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու համար։

Ըստ APA գործակալության` ամբաստանյալն այսօր դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանից խնդրել է կամ ներում շնորհել իրեն կամ ինչպես ընկերների դեպքում՝ դատավճիռը փոխարինել տուգանքով, ինչը դատարանը չի բավարարել։

Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու գործով բերման էին ենթարկվել նաև Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներ, սակայն վերջիններս շուրջ 3 հազար 500 եվրո տուգանքի են ենթարկվել և ազատ արձակվել։
Փարիզն իր դժգոհությունն է արտահայտել Բաքվի որոշման առնչությամբ՝ այն որակելով «կամայական և բացահայտ խտրական վերաբերմունք»:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը ևս դատապարտել է Ֆրանսիայի քաղաքացու բանտարկությունն՝ ընդգծելով, որ գործով անցնող երկու այլ ամբաստանյալներ, որոնք այլ ազգի քաղաքացիներ են, նույն մեղադրանքով ոչ թե ազատազրկվել են, այլ ուղղակի տուգանվել:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան