Արտաքին 1 տարի առաջ - 11:36 15-12-2024

Լրագրողն Իրանում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Իրանում դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության նախկին լրագրող, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացի Ռեզա Վալիզադեին։ Նրան մեղադրում են «թշնամական կառավարության» համար աշխատելու մեջ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Բացի ազատազրկման ժամկետից, Վալիզադեին արգելվել է պատիժը կրելուց հետո երկու տարի բնակվել Թեհրանում և հարակից նահանգներում, լքել երկիրը կամ միանալ քաղաքական կամ հասարակական կազմակերպություններին:

Վալիզադեն «Ազատություն» ռ/կ-ի իրանական ծառայությունում աշխատել է 10 տարի մինչև 2022 թվականը։ Այս տարվա սկզբին նա մեկնել էր Իրան՝ հանդիպելու իր ընտանիքին և ձերբակալվել: Պատճառը հետախուզության և ԱՄՆ իշխանությունների կողմից ահաբեկչական ճանաչված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցությունից հրաժարվելն էր։

Անվտանգության ծառայությունները լրագրողին ոչ պաշտոնապես խոստացել են, որ ժամանելուն պես նրան ոչ մի վտանգ չի սպառնա, պնդել են նրա հարազատները։ Այս մասին նա հիշեցրել է դատավորին իր դատավարության ժամանակ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է Վալիզադեի կալանավորումը՝ այն անվանելով անարդար և միջազգային իրավական նորմերին չհամապատասխանող։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ են արել Իրանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան:

«Ազատ Եվրոպա-Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը նույնպես կոչ է արել ազատ արձակել Վալիզադեին՝ ասելով, որ առաջադրված մեղադրանքները, նրա դատապարտումը և դատավճիռն անարդար են:

Իրանը պարբերաբար քննադատվում է կեղծ մեղադրանքներով երկքաղաքացիների և արևմտյան քաղաքացիների ձերբակալության մեջ՝ դրանք օգտագործելու արևմտյան երկրների վրա ճնշում գործադրելու համար։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան