Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 13:42 14-12-2024

Վրաստանի նախագահի ընտրությունները համարվում են կայացած. ԿԸՀ

Վրաստանի նախագահի ընտրությունները համարվում են կայացած, քանի որ դրանց արդեն մասնակցել է 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի կեսից ավելին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ խոսնակը, գրում են վրացական լրատվամիջոցները։

«Ժամը 11:30-ի դրությամբ խորհրդի 170-ից ավելի անդամներ արդեն մասնակցել են գործընթացին, հետևաբար ընտրությունները կայացել են»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այօսր Վրաստանում նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը նախկին ֆուտբոլիստ, այժմ պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված։

Հիշեցնենք նաև, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից, քանի որ կարծում է, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի դեպքում չեն կարող լինել լեգիտիմ նախագահական ընտրություններ»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ