Քաղաքի առանձին շրջաններում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Ըստ Ռուբիոյի՝ դա լավ չի լինի ոչ մեկի համար, ո՛չ Հունաստանի, ո՛չ Թուրքիայի և ո՛չ էլ ԱՄՆ-ի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Միջազգային արդարադատության գագաթնաժողովին։ Թուրքիայի նախագահն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջիկայում կայցելի Թուրքիա։
Իրանի նախագահի այցը Անկարա տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։
Բացի երկկողմ հարաբերությունների քննարկումից, օրակարգում կլինեն Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին իրադարձությունները։