Արտաքին 3 տարի առաջ - 18:18 09-01-2023

Իրանի նախագահը կայցելի Թուրքիա և Սիրիա

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջիկայում կայցելի Թուրքիա։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ Ռաիսին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Քանանին հայտնել է, որ ներկայումս Իրանի նախագահի այցը նախապատրաստվում է, սակայն հստակ ժամկետ չի նշել։ Նա միևնույն ժամանակ շետել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։

Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ նախապատրաստվում է նաև Իրանի նախագահի այցը։ Նա նշել է, որ Իրանի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բանակցություններ են ընթանում, որի շրջանակներում երեկ հեռախոսազրույց են ունեցել նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Քանանին կարևորել է Իսլամական Հանրապետության դերը՝ Սիրիայի վերականգնման գործում, ինչպես նաև այդ երկրի կառավարությանը և ժողովրդին ցուցաբարած աջակցությունը։

Բացի այդ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Ասիական միջխորհրդարանական համաժողովին։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում