Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:59 21-11-2024

Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրն ի կատար կածի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա հայտնվի Նիդեռլանդների իրավասության ներքո գտնվող տարածքներում:

«Միանգամայն ակնհայտ է, որ մենք կկատարենք ձերբակալման հրամանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ հայտարարությունը Վելդկամպը հնչեցրել է Նիդեռլանդների խորհրդարանի նիստում: Նա նշել է, որ իր երկիրը նույն կերպ կվարվի նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի պարագայում, որի նկատմամբ նույնպես Միջազգային քրեական դատարանը կայացրել է ձերբակալության որոշում:

Կասպար Վելդկամպն ընդգծել է, որ Նիդեռլանդները հարգում են Միջազգային քրեական դատարանի որոշումը և 100 տոկոսով հակված է Հռոմի ստատուտի իրականացմանը։

Միջազգային քրեական դատարանը նոյեմբերի 21-ին տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների կատարման համար: Դատարանը մերժել է Իսրայելի փաստարկները, որոնց միջոցով երկիրը փորձել է վիճարկել իր քաղաքացիներին ձերբակալելու վերաբերյալ որոշման իրավասությունը: Իսրայելը նաև վիճարկել է Պաղեստինում ընդհանուր իրավիճակի հետ կապված գործերը քննելու դատարանի իրավասությունը:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը