Մամուլ 2 տարի առաջ - 07:54 10-04-2024

Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա․ ուշագրավ իրավիճակ դատարաններում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ էր։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատարան է գալիս իր հարազատների օգնությամբ։ Նա առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է քայլում։
Արդյունքում՝ նրան օգնելով բերեցին դատարան, ու նա սպասում էր, թե իրեն որ դահլիճ կկանչեն՝ ներկայանալու. սակայն կարգադրիչները նրան հայտնեցին, որ նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Սուրեն Խաչատրյանը դասերի է գնում. միգուցե ծանուցում են ուղարկել նախկին ոստիկանապետին ու չի հասել։

Արդյունքում՝ Վլադիմիր Գասպարյանին այլ ելք չմնաց, քան ինչպես դժվարությամբ ներկայացել էր, այնպես էլ հեռանար դատարանից։ Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա կամ ուղեկցող ոստիկաններ՝ կալանավորներին դատարան բերելու համար, մյուս դեպքում վկաներին չեն կարողանում բերման ենթարկել. ահա այսպիսին է իրավիճակը դատարաններում։»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը