Ներքին 1 տարի առաջ - 17:57 12-11-2024

2 երեխաների հայր էր, հրաշալի մարդ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի ավտովթարից

Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած անձը Ճամբարակի համայնքապետարանի աշխատակից էր:

Oragir.News-ը կապ հաստատեց Ճամբարակի համայնքապետարանի հետ, որտեղից մեզ ասացին, որ իրենք դեպքի մանրամասներից տեղյակ չեն։ Համայնքապետրանի աշխատակիցը չցանկացավ նշել մահացածի անունը, սակայն ասաց, որ նա հրաշալի անձնավորություն էր, հրաշալի աշխատակից և գործընկեր։

«Դժվարանում եմ խոսքեր գտնեել, շատ ցավալի դեպք է։ Ուղղակի կասեմ, որ հրաշալի մարդ էր։ Ամուսնացած էր և 2 երեխաների հայր էր»,- ասաց համայնքապետրանի աշխատակիցը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի «ԳԱԶ 52» մակնիշի բեռնատարն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ