Արտաքին 1 տարի առաջ - 12:40 10-11-2024

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ տեղական ժամանակով ժամը 06.40-ին Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող ավտոբուսը 33 ուղևորներով կողաշրջվել է։

Նշվում է, որ անձրևից հետո երթուղի դուրս եկած ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: Ավտոբուսի երկու վարորդները ձերբակալվել են:

Վթարի հետևանքով վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում