Արտաքին 4 տարի առաջ - 10:04 02-01-2022

Ռյազանի մարզում ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել 14-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից։

Վթարը տեղի է ունեցել Մոսկվա-Աստրախան մայրուղում՝ Սկոպինսկի շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ, ժամը 05.45-ին։

«Մոսկվայից Աստրախան շարժվող ռեյսային ավտոբուսը հարվածել է երկաթուղային կամրջի հենակետին»,- հայտնել են ոստիկանությունից:

Ավտոբուսում եղել է 49 ուղևոր։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, Քննչական կոմիտեն որոշում է քրեական գործ հարուցելու հարցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում