Ներքին 1 տարի առաջ - 20:38 25-10-2024

Չեն ուզում, որ Անձնագրայինի հարցը լուծվի. Չարենցավանում սպասում են Փաշինյանին

2 ամիս է՝ ինչ չարենցավանցիները պայքարում են, որ իրենց անձնագրային վարչությունը չտեղափոխվի Չարենցավանից Հրազդան։ Պատկան մարմինները չարենցավանցիներին խոստացել են լուծում տալ խնդրին։ Նրանց խոսքով՝ իրենց հետ խոստացել է հանդիպել անգամ անձամբ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն այդպես էլ ոչ մի հանդիպում չարենցվանցիների հետ չի եղել, իսկ բողոքները և ակցիաները օգուտ չեն տվել։

«Գիտե՞ք, մենք ինչ հասկացանք։ Այդ մեծ բողոքի ալիքը, որ բարձրացրինք, Ներքին գործերի նախարարին հարսանիքի գնալիս տեսանք։ Նա ասաց՝ ճիշտ եք, բայց խաբեց ու այդպես էլ չեկավ մեզ հետ հանդիպման։ Նելի Դավթյանը, իր ասելով, նույնպես մեզ հետ համաձայն էր, բայց իրենց խոսելուց, հարցազրույցներից ու հանդիպումներից հասկանում էինք, որ կառավարության ղեկավարը համաձայն չի իրենց հետ։

Մեզ օգոստոսին ասացին՝ սպասեք, 1 ամիս ժամանակ տվեք, կհանդիպենք։ Չասացին՝ ում հետ ենք հանդիպելու։ Ենթադրում ենք, որ Կառավարության հետ։ Ասացին նաև՝ սպասենք՝ կլուծվի, կլուծվի։ Բայց տեսանք, որ չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Չարենցավան քաղաքի բնակիչ Գևորգ Հակոբյանը։

Նա ասաց նաև, որ եթե Չարենցավանի ժողովուրդը կանգնի՝ 500-1000 մարդ, իհարկե կփոխվի իրավիճակը։ Սակայն 50-100 հոգով իրենց մոտ ոչինչ չի ստացվում։ Հավելեց նաև, որ բոլոր չարենցավանցիները համաձայն են իրենց հետ, բայց չեն միանում, և իրենք չեն հասկանում, թե ինչ են մտածում։

«Այնպես չէ, որ մենք հարմարվել ենք։ Լսել ենք, որ Փաշինյանը գալու է Չարենցավան։ Եթե իսկապես գա, մենք էլի այս հարցը կբարձրացնենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին իր ընկերոջ որդու հարսանեկան խնջույքին մասնակցելու նպատակով Չարենցավան ժամանած Նիկոլ Փաշինյանին խնդիրը ներկայացնելու համար չարենցավանցիները մինչ նրա ժամանումը փակել էին ճանապարհը։ Նշենք նաև, որ տվյալ հարսանիքի քավորը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը