Ներքին 2 տարի առաջ - 15:30 13-08-2024

ՆԳ նախարարը խոսք է տվել, բայց դեռ չի եկել․ Չարենցավանի բնակիչներն ակցիաները կշարունակեն

Մոտ մեկ ամիս է ինչ Չարենցավանի բնակիչները պայքարում են Չարենցավանի անձնագրային վարչությունը Հրազդան տեղափոխելու դեմ․ պայքարի ընթացքից տեղեկանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Չարենցավանի բնակիչ, և ակտիվիստ Գևորգ Հակոբյանի հետ։

«Վահե Ղազարյանը օգոստոսի 6-ին Չարենցավանի միլպետի միջոցով փոխանցել էր, որ այս շաբաթ ուզում է հանդիպել մեզ հետ, բայց դեռ խոսակցություն չի եղել նրա այցելության վերաբերյալ․ մենք դեմ էլ չենք ընկնում նրա հետ հանդիպմանը, հանդիպելու բան չկա, մեր պահանջը հստակ է, որը գրավոր կերպով, 8000 ստորագրությամբ արդեն 3 շաբաթ է ներկայացվել է կառավարություն․ բանավոր կերպով խոսք են տվել, որ կլուծեն, բայց դեռ կոնկրետ քայլ չկա, մինչև այսօր սպասում ենք գրավոր որոշմանը»։

Oragir.News-ի այն հարցին, թե՞ արդյոք Չարենցավանի բնակիչները վստահ են, որ իրենց պահանճը բավարարելու են, Գևորգ Հակոբյան վստահաբար պատասխանեց․ «Ուրիշ ձև չի էլ կարող լինել» ։

Նրա կարծիքով ինչպես Վարդենիսի և Ճամբարակի դեպքում կոչվում է Մարտունու անձնագրային բաժինը այնպես էլ Չարենցավանի դեպքում անձնագրային բաժինը կկոչվի Հրազդանի, բայց ներկայացուցիչները կլինեն Չարենցավանում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, Չարենցավանում իր ընկերոջ որդու, ում հարսանիքի քավորը ՆԳՆ Վահե Ղազարյանն էր, հարսանեկան խնճույքին մասնակցելու նպատակով՝ ժամանած Նիկոլ Փաշինյանին խնդիրը ներկայացնելու համար՝ չարենցավանցիները մինչ նրա ժամանումը փակել էին ճանապարհը, Փաշինյանը Չարենցավանում հարսանիքի է մասնակցելու․ դիպուկահարները տեղակայվել են, բնակիչներն էլ ակցիա են անում Քաղաքացիներին հանգստացնելու, և Նիկոլ Փաշինյանի անխոչընդոտ մուտքը Չարենցավան ապահովելու համար՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը խոստացել էր, որ ինքը անպայման կհանդիպի չարենցավանցիների հետ և կլսի նրանց խնդիրները ու պահանջները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»