Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 23:07 23-12-2024

Աշխատաժամերը դեռ միայն երկարացնում են, կրճատելու մասին խոսք չկա. հարցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

Նախարարությունում կարծում են, որ աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։

«Նախագծի ընդունումը կնպաստի աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, կհանգեցնի կյանքի որակի բարձրացմանը, կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում»,- նշված է նախագծում։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք նախագծի ընդունման դեպքում այն իրենց վրա ազդելո՞ւ է, թե՞ ոչ։

Հարցվածներից որոշների վրա նախագիծը որևէ կերպ չի անդրադառնալու։

«Դեռ մեր աշխատաժամանակը միայն երկարեցնում են, բայց կիճատելու մասին տեղյակ չեմ»,-ասաց անցորդներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ երեխաներ ունեցող ծնողների համար այն հարմար նախագիծ է։

«Ինչպես Եվրոպայում է 7 ժամ, այնպես էլ այստեղ պետք է լինի։ Իշխանությունները ճիշտ են»,-ասաց մեկ ուրիշ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում