Մամուլ 1 տարի առաջ - 08:45 25-10-2024

Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջև․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Լիսկաների եւ մյուսների բդեշխության ինստիտուտը ժամանակին քննադատող Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջեւ, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ։ Սիսիանում ականատես եղանք, թե տեղական բդեշխը` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ինչպես է գահընկեց անում իր ասածը չանող քաղաքապետին եւ իր ուզած մարդուն դարձնում քաղաքապետ` նախ ստիպեցին, որ հրաժարական տա Արմեն Հակոբջանյանը, ապա նրա փոխարեն երեկ Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց ՔՊ ավագանու անդամ Հովսեփ Առաքելյանին՝ 34-ամյա մի երիտասարդի, որը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածությանը սիսիանցիները դեմ էին․ ասում էին՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Քանի որ ՔՊ-ն ավագանու ընդամենը 13 անդամ ուներ, ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկն ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է տրվել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։