Մամուլ 1 տարի առաջ - 08:11 25-10-2024

ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթ-ը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարծես թե, հ/կ չէ, եւ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու համար ստանում է մեր հարկերից գոյացած աշխատավարձը… Ինչեւէ` անիմաստ հարցադրում։

Ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի հետ համատեղ բնակվող Աշոտ Պողոսյանի՝ նրա հոր հայտարարագիրը՝ փորձում ենք կանխարգելել կոռուպցիան. Աշոտ Պողոսյանը 2021 թվականին հայտարարագրել է «զրո դրամ» եկամուտ եւ դրամական միջոց, որը իրատեսական է, քանզի նա երկար տարիներ է, ինչ չի աշխատում:
Պողոսյանն ընդդիմադիր է՝ «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուս»-ի ակտիվ անդամ, սակայն կոմունիստ Աշոտ Պողոսյանը 2022 թվականին միանձնյա ռեժիմով ձեռք է բերել 29.3 միլիոն դրամով բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։ Հավելենք, որ Աշոտ Պողոսյանը 2023 թվականից է սկսել հայտարարագրել ունեցվածքը եւ որեւէ եկամուտ չի ունեցել՝ միայն չնչին կենսաթոշակ։

ՔՊ-ի հետ նիկոլական, կոմունիստների հետ կոմունիստ, այսպես, կոմպլեմենտար եղանակով Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ «թավշյա հեղափոխության» շնորհիվ սկսել է իր կարիերայի վերելքը։

Պատգամավորի օգնականից՝ պատգամավոր»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։