Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:25 18-10-2024

Լարված վիճակ, հայհոյանքներ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ ընդդիմադիրները քննադատում են իշխանականների անվայելուչ պահվածքը, իրենց թիմակիցները պատեհ պահերին ավելի վատ վարքագիծ են դրսեւորում։ ՊՊԾ աշխատակիցների՝ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին խորհրդարանի շենքից քաշքշելով դուրս բերելուց հետո Հակոբյանի որդին՝ Սեյրան Օհանյանի օգնական Սամվել Վարդանյանը ԱԺ միջանցքով քայլելիս բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ընդ որում՝ ոչ թե միջադեպի պահին, այլ երբ ամեն ինչ արդեն հանդարտվել էր և տարածքում մնացել էին միայն լրագրողները: Սամվել Հակոբյանը, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից է, մի խումբ փորձագետների, օգնականների ուղեկցությամբ խորհրդարանի միջանցքում քայլելիս կին լրագրողների կողքով անցնելու պահին անհասցե հայհոյել է, իսկ ավելի ուշ` նույն վայրում հանդիպելով ՊՊԾ տղաների օպերացիայի կուրատորին շատ կառուցողական շփվել նրա հետ՝ ընդամենը դժգոհելով, թե` «Ընգեր ձեր արածը ինչի նման էր»: Հասկանալի չէր, թե նախորդիվ հնչեցրած հայհոյանքներն ում էին ուղղված:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։