Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 16-10-2024

Արդրանիկ Քոչարյանի խարդավանքները հասել են իրավապահ համակարգին. հերթը Արգիշտի Քյարամյանինն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը:

Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ՝ երեկոյան՝ սկանդալից հետո, Արփի Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի վարքը քննարկելուն եւ պաշտոնանկության հարցը բարձրացնելուն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հեռուն գնացող մտքեր ունի. նա ցանկանում է իրավապահ կառույցները մաքրել իրեն չենթարկվող կերպարներից, միեւնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ-ականներին նշանակի այդ պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի ճակատագրին է արժանանալու նաեւ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որի բացահայտումները ՔՊ-ականների ապօրինությունների մասին երեկ իրարանցում էին առաջացրել ԱԺ-ում: Անդրանիկ Քոչարյանը համարում է, թե Արգիշտի Քյարամյանը տապալել է ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին նախաձեռնած իր լսումները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մինասյանից եւ Քյարամյանից հետո ՔՊ պատգամավորների թիրախում է հայտնվելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նրա դեմ աշխատում է Արսեն Թորոսյանը, ում մասով կա հարուցված քրգործ, սակայն պատգամավորը մինչ օրս մեղադրյալ չէ:
Թորոսյանը, օգտվելով իրավիճակից, բարձրացրել է գլխավոր դատախազի դեմ ստորագրահավաք կազմակերպելու անհրաժեշտության հարցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։