Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:52 11-10-2024

Արժե՞ր դրա համար պատվաստվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա հերթական ցուցադրական պատվաստումն էր, որի ընթացքում նա հորդորել է՝ չուշացնել պատվաստումը, որը հատկապես կարեւոր է ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ծանոթանալով ռիսկի խմբերին, պարզ չեղավ, թե ինչու է նախարարը պատվաստման օրինակ ծառայում։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների՝ սեզոնային գրիպից նախեւառաջ պետք է պատվաստել 6 ամսականից բարձր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին, 60 տարեկանից բարձր անձանց, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, հատկապես՝ շնչուղիների հետ կապված, ճարպակալում, մետաբոլիկ խախտումներ եւ այլն, նաեւ՝ հղի կանանց։

Նախարարը ո՛չ հղի է, կարծում ենք, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցական։ Բժիշկ չէ, ասենք՝ շտապօգնության, կամ հետազոտող, որը հիվանդների հետ է առնչվում։ Կաբինետից իջնում է, «Ջիփն» է նստում, ու հակառակը։ Ճիշտ է, հաճախ շփվում է վարչապետի հետ, բայց արդյո՞ք արժե դրա համար պատվաստվել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։