Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 04-10-2024

Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի` ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաեւ Պետրոս Ղազարյանը` Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել է` իր անվայել պահվածքով։

Երբ Սրբազանն ու նրա կողմնակիցները ոստիկանական պատը ճեղքելով շարժվել են դեպի Հանրայինի շենքը, որ մուտք գործեն, Արամ Հովհաննիսյանը, դիմելով ենթականերին, ասել է․ «Ով ձեզ կասի, որ ձեր հացն արյունով եք ուտում, գլուխը պատին կտա»: Իրենց ղեկավարի խոսքից ոգեւորված՝ ոստիկաններն էլ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Սրբազանի հասցեին: Ոստիկանապետի լկտիությունը սրանով չի ավարտվել, երբ Սրբազանն ու նրան ուղեկցողներն իրենից առաջ են անցել, կողքինների համար լսելի ձայնով նետել է․ «Գնա, այ համբալ»։ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը: Արձանագրենք, որ մեր երկրում երբեք այս որակի ոստիկանապետ չի եղել:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ձեզ գուցե հետաքրքրի