Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:10 01-10-2024

Վարչապետ կոչեցյալը նվաստացրեց Մինասյաններին․ հաջորդը Արտակ Զեյնալյանն է. Ավետիք Իշխանյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Մինասյանը հայտարարել է. «Որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը»։

Նրա խոսքով՝ տեղեկացել է, որ խնդիր ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:

Նշենք, որ օրեր առաջ իշխող քաղաքացիական պայմանագրից հայտարարել էին՝ ստորագրահավաք են սկսել Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար:

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց, որ Գրիգոր Մինասյանի նշանակումը Արդարադատության նախարարի պաշտոնում ցույց տվեց նրա անսկզբունք, որևէ բարոյական չափանիշից զուրկ լինելը։

«Առաջինը՝ համաձայնվել, դառնալ նախարար 2020 թ․-ի խայտառակ պարտությունից հետո, ցույց է տալիս, որ այդ մարդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացունից։ Իհարկե, սա վերաբերում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին և նախարարներին։ Երկրորդ՝ փաստորեն նա զուրկ է նաև ընտանեկան ավանդույթներից։ Այն դեպքում, երբ քրեական մեղադրանքներ են առաջադրված նրա հարազատ հոր և եղբոր նկատմամբ, համաձայնվել դառնալ նախարար, խոսում է այդ մարդու բարոյական, ներեցեք՝ անբարոյական նկարագրի մասին։ Դու կարող ես անհամաձայնություններ ունենալ հորդ, եղբորդ հետ, նույնիսկ խզել նրանց հետ հարաբերությունները, բայց ցուցադրաբար գնալ և ծառայել, համագործակցելով հորդ և եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ, ներեցեք, ստորություն է»,- ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանի գնահատմամբ՝ Մինասյանը, որպես նախարար, որևէ ինքնուրույն գործողություն չի իրականացրել, ենթարկվել է Նիկոլ Փաշինյանին։

«Որպես նախարար, նա հլու-հնազանդ կատարում էր ԲԴԽ նախագահի կողմից միջնորդավորված, վարչապետ կոչեցյալի հրահանգները և ոչ մի ինքնուրույն միտք, էլ չեմ ասում՝ ինքնուրույն քայլ։ Ի դեպ, ՔՊ-ական բոլոր պատգամավորներն ու նախարարները զրկված են ինքնուրույն կարծիք ունենալուց»,- նշեց նա։

Անդրադառնալով՝ Մինասյանի դեմ օրեր առաջ սկսված ստորագրահավաքին, Իշխանյանը նկատեց՝ դա նույնպես վարչապետի միտքն էր։

«Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, այն նույնպես, վարչապետ կոչեցյալի մտքի արգասիքն է, որով նա ուզում է ցուց տալ, որ իր սեփական պատգամավորները դեռևս ինչ-որ բանի պիտանի են։ Իրականում սա ծաղր է սեփական պատգամավորների հասցեներին և հերթական նվաստացումը նրանց ուղղված։ Եվ եթե նրանցից թեկուզ մեկի մեջ արթնանար արժանապատվության զգացումը, նա պետք է հրաժարվեր այդ էժանագին միջոցառմանը մասնակցելուց։ Բայց ես պատկերացնում եմ, թե ինչպիսի իրարանցում և քծնանք է սկսվել ՔՊ-ում, թե ում ստորագրությունն ավելի բարձր տեղում կհայտվի»,- մանրամասնեց իրավապաշտպանը։

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ նա հերթականն էր, որին Փաշինյանն «օգտագործեց» և ազատեց, Իշխանյանը պատասխանեց․

«Կարող ենք ասել, որ վարչապետ կոչեցյալը ոչ թե օգտագործեց, այլ նվաստացրեց Մինասյան ընտանիքին։ Եվ սա դեռ վերջը չէ։ Շուտով կհրապարակվի արդեն նախկին նախարարի քծնողա-շնորհակալական ուղերձը վարչապետ կոչեցյալին։

Եվ ինչպես ասում են, նվաստացման տարոսը, հավանաբար կստանձնի Արտակ Զեյնալյանը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին