Ներքին 1 տարի առաջ - 17:20 20-06-2025

Զեյնալյանն անսկզբունք «շուրուպ» է, ով իր IQ-ով բացարձակ չի տարբերվում ախուրյանցի Անոյից

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր։ Նրա թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը։ Քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 67-ը։ Արտակ Զեյնալյանի օգտին քվեարկել է 67 պատգամավոր։

Oragir.News-ը թեմայի վերաբեյալ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ում խոսքով՝ այդ նշանակումը ամենևին էլ զարմանալի չէր։

«Շատ վատ եմ գնահատում նրա ընտրվելը ՍԴ դատավորի պաշտոնում։ Արտակ Զեյնալյանն այս կոլաբորանտ իշխանության դետալներից մեկն է։ Նա սկզբունքներ, սեփական կարծիք չունեցող «շուռուպ» է, որին ինչպես պտտի Արամ Սարգսյանն, այնպես էլ կպտտվի։

Օրինակ՝ եթե պետք լինի Էրդողանին հռչակել ժողովուրդների հայր, Արտակ Զեյնալյանը ՍԴ-ի իր ձայնով դա կանի։ Կամ եթե պետք լինի Մեղրիի միջանցքը հանձնելու փաստաթուղթը համարել սահմանադրական, նա կրկին առանց աչքը թարթելու՝ դա կանի»,- նկատեց նա։

Զոհրաբյանն ափսոսանքով է հիշում, որ ժամանակին Զեյնալյանին ընկեր է համարել․

«Շատ ցավում եմ, որ նրան ժամանակին համարել եմ ինձ ընկեր։ Ես իմ ամենավատ երազում նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ Արցախյան առաջին պատերազմով անցած մարդը կարող է լինել այդքան կամակատար ու հնազանդ այս թրքահպատակ իշխանությանը։ Արտակ Զեյնալյանը որպես հլու կամակատար, որին առաջիկայում դեմ են տալու խաղաղության պայմանագիրը, դատվելու է։ Շուտով ՍԴ դատավորը նաև կպարզի, որ իր IQ-ով բացարձակ չի տարբերվում ախուրյանցի Անոյից»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանի այսօրվա այցը Ստամբուլ լինելու է Պրահա 2-ը։

««Խաղաղության պայմանագիր» կոչված այդ թուղթը գալու է Սահմանադրական դատարան, և բնականաբար՝ ՍԴ-ն պետք էր համալրել ամենակամակատար կերպարներով։ Ես ամեն բան անելու եմ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այսօր հայտարարեց, որ պատրաստ են ստորագրել այդ պայմանագիրը, նստի հայկական «Նյուրնբերգի» ոչ թե պահեստայինների, այլ ամենաառաջին շարքում»,-եզրափակեց Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը