Մամուլ 1 տարի առաջ - 07:08 01-10-2024

Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, քպական պատգամավորները ներքին ստորագրահավաք են սկսել, որպեսզի հասնեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը: Սա հաստատել են նաև իրենք՝ քպականները: Մեր ունեցած տեղեկություններով, սա «այսբերգի» միայն երևացող կողմն է: Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են ՔՊ-ի մեր աղբյուրները, ՔՊ խմբակցության մեջ կա մի «խմբակ», որը, ուժային որոշակի կառույցների հետ սերտ հարաբերություններ պահելով, պարբերաբար Նիկոլ Փաշինյանի մոտ «բոչկա է գլորում» տարբեր քպականների, հատկապես պաշտոնյաների դեմ՝ փորձելով սրել վարչապետի ու նրանց հարաբերությունները: Մեր տեղեկություններով, այդ «խմբակին» հաջողվել է հավաքել բավարար ստորագրություն` պահանջելու համար Մինասյանի պաշտոնանկությունը։

Նույն աղբյուրները փոխանցում են, որ այս «խմբակի» հաջորդ թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որի դեմ հիմա ինտենսիվ պրոցեսներ են գեներացվում: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այս ամենի հիմնական պատճառը ինչ-ինչ անձնական հարցերով դիմելն ու Ավինյանից մերժում ստանալն է։

Մեր զրուցակիցները նշում են մի քանի անուններ՝ Անդրանիկ Քոչարյան, Արփի Դավոյան, Նարեկ Զեյնալ յան, Լուսինե Բադալ յան և այլն: Մեր տեղեկություններով, հենց խմբակցության և կուսակցության ներսում բառիս բուն իմաստով, մեղմ ասած, հոգնել են այս «խմբակից»: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի շարք բարձրաստիճան քպականներ նեղ շրջանակներում ոչ մեկ անգամ ի ցույց են դրել իրենց զայրույթը՝ ակնարկելով, թե «դրանք չեն մարսելու»: Մասնավորաբար Տիգրան Ավինյանը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում «ձեռքերը ծալած նստել»:

Կուսակցությունում խոսում են, որ վերջինս, ի տարբերություն վաղաժամ հեռացող Մինասյանի, լայն փորձ ունի նմանատիպ և նույնիսկ ավելի ծանր իրավիճակներից դուրս գալու և նույնիսկ սեփական խարդավանքներն իրացնելու։ Այնպես որ, չի բացառվում՝ նշյալ պատգամավորների քայլերն ու խաղերը, ի վերջո, բումերանգի էֆեկտ ունենան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան