Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:59 27-09-2024

Հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ են եղել 3 անձ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գում է․

Հայաստանյանց Առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, որը կազմված է 22 անդամից (Վեհափառը, 14 սրբազաններ, 2 պատրիարք եւ աշխարհականներ), ինչպես հայտնի է, իր վերջին ժողովում քննարկել եւ որոշում էր կայացրել Մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպան մասին: Մասնավորապես` որոշել էր հրավիրատոմսեր ուղարկել մի քանի հարյուր անձի` գործող եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, բարերարներ: Տաճարի ներսում տեղերը սահմանափակ են եւ մուտքը թույլատրված է միայն հրավիրատոմսերով:

Մենք պարզեցինք, որ այդ ժողովի ժամանակ բավականին երկար քննարկում է գնացել, հակադիր կարծիքներ են հնչել: Առաջարկ է եղել` ոչ մի հրավիրատոմս էլ չուղարկել, հատկապես` գործող իշխանություններին, որոնք վերջին տարիներին բոյկոտել են եկեղեցուն եւ հոգեւորականներին, ամեն առիթով վիրավորել եւ նսեմացրել Մայր աթոռի դերն ու նշանակությունը: Սակայն այս տեսակետը պաշտպանել են Հոգեւոր Խորհրդի 22 անդամից միայն երեքը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւ մի կեսբերան` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Մնացյալը բոցաշունչ ճառեր են ասել պետության, պետականության, իշխանության հետ` որպես պետության ներկայացուցիչների, հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին, մեծ բավականություն պատճառելով Վեհափառին, ով միշտ կողմնակից է իշխանությունների հետ «տալ առնելուն» եւ պատրաստ է ներել անգամ իր հասցեին ասված բոլոր վիրավորական խոսքերը` միայն թե թույլ տան մի քիչ մոտենա ՔՊ-ական արքունիքին:
Ամենազավեշտականն այն է, որ Հոգեւոր խորհրդի որոշումը հրապարակայնացրել է Մայթ Աթոռի դիվանապետը` Արշակ սրբազանը, որն անձամբ դեմ է եղել հրավերներ ուղարկելուն:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։