Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:32 26-09-2024

«Եվրաքվեի» ընթացքը հուսադրող չէ․ քանի մարդ է ստորագրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ուղիղ 10 օր է, ինչ մեկնարկել է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցով ՀՀ արեւմտամետների նախաձեռնած ստորագրահավաքը, սակայն տեմպերը, մեզ հասած տեղեկություններով, բավարար չեն, եւ նախաձեռնողները բավականին ընկճված են։ ՀՀ քաղաքացիների փոքր մասն է հետաքրքրված դրանով, եւ դրանով է պայմանավորված, որ մինչ օրս թիվ չեն հրապարակել, թե ինչքան մարդ է ստորագրել «Եվրաքվեի» փաստաթուղթը: Սրա մասին է վկայում նաեւ վարչական շրջաններում բացված կենտրոնների սակավամարդ պատկերը` հատուկենտ մարդիկ են գալիս ստորագրելու։

Մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը մոտ 3 հազար քաղաքացի է քվեարկել։ Իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ մի քանի օր է՝ Ժողովրդավարական հարթակի մաս կազմող ուժերը դռնեդուռ են ընկել, քարոզչություն են իրականացնում մայրաքաղաքում եւ մարզերում․ այսօր լինելու են Վանաձորում, հետո՝ Գյումրիում։ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում ստորագրահավաքի ընթացքը «շատ լավ» գնահատեց, ասաց, թե կասկած չունեն, որ պահանջվող 50 հազար ստորագրությունը կհավաքեն, թեեւ հրաժարվեց ասել, թե քանի մարդ է արդեն իսկ մասնակցել․ «Դա հարցրեք մեր շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին»: Ասացինք՝ խոսվում է, որ 3 հազար մարդ է ստորագրել, ասաց, թե ճիշտ չէ, երկրորդ օրն արդեն պահանջվող 50 հազարի 20 տոկոսը հավաքել էին։ Հովսեփ Խուրշուդյանն էլ չցանկացավ մասնակիցների թիվը հայտնել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։