Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:42 24-09-2024

Սիսիանը նոր համայնքապետ կունենա. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սիսիանում ներիշխանական կրքերը չեն հանդարտվել։ Անցած շաբաթ գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն ուզում է հեռացնել համայնքապետ Արմեն Հակոբջանյանին, քանի որ վրդովված է, որ իր շնորհիվ քաղաքապետ դարձածը սկսել է իր «գլխից թռնել», որոշել է նրան փոխարինել ավելի հնազանդ մեկով՝ փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանով, ու այդ նպատակով ՔՊ-ական ավագանին բոյկոտում է ավագանու նիստերը։ Ներիշխանական հարաբերությունները Սիսիանում այնքան են լարվել, որ հարցը հասել է ՔՊ վարչությանը, եւ քաղաքական որոշում է կայացվել՝ Արմեն Հակոբջանյանը, առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն ու տեղակալ Գարիկ Հակոբյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմում կգրեն։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը վայր կդնեն նաեւ ավագանու մանդատները։

Ըստ մեր աղբյուրի՝ ՔՊ-ն որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։

Ինչ վերաբերում է դեռեւս գործող համայնքապետի եւ Համբարձումյանի տարաձայնություններին, այն, ըստ լուրերի, ծագել է նախկին քաղաքապետ, ներկայում Սրբազան շարժման ակտիվ մասնակից, պատգամավոր Արթուր Սարգսյանի հանքի պատճառով: Համայնքապետը հանքի շահագործման թույլտվության համար հանրային լսումներ է նախաձեռնել, մինչդեռ Համբարձումյանը հրահանգել է` միանգամից մերժել: Սիսիանում ասում են, որ, բացի դրանից, վառելիքի թեմա էլ կա․ Համբարձումյանին պետք է ինչ-որ փայ հասներ` չի հասել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար