Ներքին 1 տարի առաջ - 21:16 13-09-2024

ՀՀ ՍԴ-ն և Իրաքի դաշնային գերագույն դատարանն ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով սեպտեմբերի 7-ից 13-ը Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Գերագույն դաշնային դատարանի առաջին համատեղ աշխատաժողովը։

Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումների շրջանակներում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում և Իրաքում Սահմանադրական դատարանի և Գերագույն դաշնային դատարանի կառուցվածքին, գործունեության առանձնահատկություններին, հանրային իշխանության համակարգում Բարձր դատարանների դերին, այլ դատարանների և սահմանադրական մյուս մարմինների միջև փոխհարաբերություններին։

Աշխատաժողովն ամփոփվել է «ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Գերագույն դաշնային դատարանի միջև համագործակցության մասին» հուշագրի ստորագրմամբ։

Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրների սահմանադրական իրավունքների և դրանց գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ նպատակ հետապնդելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։

Կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների մեկնարկը՝ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հուշագրով նախանշված դրույթները գործնական դրսևորում կստանան՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-իրաքյան արդյունավետ համագործակցության գրավական։

ԻՀ Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Աբուդը, ընդգծելով Իրաքի Բարձր դատարանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի կարևորությունը և շնորհակալություն հայտնելով հրավերի համար, իր հերթին, ՀՀ ՍԴ նախագահին և դատավորներին հրավիրել է փոխադարձ պաշտոնական այց կատարել Իրաքի Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ նման աշխատանքային հանդիպումները զորեղ ազդակ կհանդիսանան երկու երկրների Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունների զարգացման համար։

Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի պատվիրակությունն այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթացել Մայր տաճարի թանգարանում պահվող սրբազան մասունքներին և կրոնական արվեստի ուրույն նմուշներին, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան, որտեղ երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները ծանոթացել են հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Հյուրերն այցելել են նաև Գեղարդի վանական համալիր, եղել են Գառնու հեթանոսական տաճարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը