Մամուլ 2 տարի առաջ - 08:43 10-09-2024

Փաշինյանը ցուցադրել է իր առանձնատունը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն, բառի բուն իմաստով, տժժացել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ն պետք է հավաքվեր դեռ հուլիսի 9-ին` ԱԺ աշխատանքների ավարտից հետո, սակայն ընդդիմության պայքարի պատճառով դա հետաձգեցին մինչեւ աշուն։ Շաբաթ օրվա հավաքը բավականին տարբերվել է նախորդներից։ Սովորաբար, նախորդ նման միջոցառումները Փաշինյանն օգտագործել է թիմակիցների գործունեությունը գնահատելու, առաջիկա անելիքների հետ կապված ինստրուկտաժ անելու համար, իսկ այս անգամ նման զրույց չի եղել։

Մեր աղբյուրն ասաց, որ խնջույքի ֆորմատը դրան չէր տրամադրում: Այս անգամ, ի տարբերություն նախորդ հավաքների, կառավարության, օրենսդիր մարմնի ՔՊ-ականներից բացի ներկա են եղել նաեւ ՔՊ-ական համայնքապետերը: «Շունը տիրոջը չէր ճանաչում», բացի այդ՝ ուտուշ-խմուշն էլ ավանդական ֆորմատով չի եղել, որ խոսեն-քննարկեն, այլ ֆուրշեթ է եղել, որի դեպքում կոլեկտիվ զրույցն անհնարին է։ Ամենասկզբում Նիկոլ Փաշինյանն իր հյուրերի համար էքսկուրսիա է անցկացրել առանձնատանը՝ բաղնիք-զուգարանը, խորովածանոցը եւ այլ հատվածներ է ցույց տվել: Կատակել է, թե զգացեք ձեզ՝ ինչպես ձեր տանը: Հետո անցել են կերուխումին, անգամ կենացներ չեն ասվել, որ ներկաները գուշակեին իրենց գլխին գալիքը: Միջոցառմանը դիջեյ է հրավիրված եղել, ՔՊ-ականները պարել, տժժացել են: Փաշինյանը նաեւ նավով կրուիզի է տարել կուսակիցներին` երեք անգամից բոլոր ՔՊ-ականները պտտվել են Սեւանում։ Փաշինյանը փորձել է թիմակիցներին ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, մտահոգվելու առիթներ չկան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․