Արտաքին 2 տարի առաջ - 15:00 08-09-2024

Ռուսաստանում ընթանում է տարածաշրջանային և ՏԻՄ ընտրությունների եզրափակիչ քվեարկությունը

Ռուսաստանում սեպտեմբերի 8-ը տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի մարզերում տարբեր մակարդակների ընտրությունների եզրափակիչ օրը՝ քվեարկություն է անցկացվում նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և սահմանամերձ ութ շրջաններում։

Ընտրությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 6-ին, ընտրատեղամասեր են բացվել երկրի 49 մարզերում, որտեղ որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել երեք օրվա ընթացքում: Հաջորդ օրն ընտրական գործընթացին միացել է ևս 13 սուբյեկտ: Սեպտեմբերի 8-ին քվեարկությունն ընթանում է ևս 21 սուբյեկտներում, այդ թվում՝ Կուրգանի շրջանի ղեկավարի, ինչպես նաև Կաբարդինա-Բալկարիայի, Թաթարստանի և Տիվայի օրենսդիր ժողովների պատգամավորների ընտրություններում։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն 20:00-ին:

Բացի այդ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Ռուսաստանի 14 մարզերում գործել են արտատարածքային ընտրատեղամասեր, որտեղ կարող էին քվեարկել Կուրսկի սահմանամերձ շրջանը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով լքած բնակիչները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում