Արտաքին 3 տարի առաջ - 18:00 28-05-2023

Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 17։00-ին ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը և փակվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն աստիճանաբար կհրապարակվի քվեարկության ավարտից երեք ժամ հետո, ինչը Թուրքիայի օրենսդրության պահանջն է։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ավելի արագ, քան դա տեղի ունեցավ առաջին փուլում, քանի որ այդ ժամանակ բացի նախագահի ընտրությունից ընթանում էր նաև խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Oragir.News-ը, ինչպես ընտրությունների առաջին փուլի ժամանակ, այնպես էլ այսօր արտակարգ ռեժիմով հետևելու է Թուրքիայում ընթացող ընտրական գործընթացին, և իր ընթերցողներին անմիջապես կներկայացնի ընտրությունների արդյունքները, հենց որ դրանք կհրապարակվեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի