Արտաքին 3 տարի առաջ - 23:30 14-05-2023

Թուրքիայում չի բացառվում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը

Թուրքիայում շարունակվում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը և այս պահի դրությամբ հայտնի են 171.583 ընտրատեղամասերից ստացված արդյունքները։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը, այս ցուցանիշը կազմում է ընտրատեղամասերի 89.27%-ը։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ ընտրապայքարի առաջատարը։ Չնայած նրա ձայները որոշակիորեն նվազել են, այնուամենայնիվ այս պահի դրությամբ Էրդողանը ստացել է ձայների 50.13%-ը։

Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմադիր Ազգ դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայները որոշ չափով ավելացել են և այս պահի դրությամբ կազմում են 44.09%-ը։

Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը ստացել է ձայների 5․31%-ը, իսկ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն իր անունը չէր հեռացվել քվեաթերթիկներից՝ 0․47%-ը։

Նկատենք, որ Էրդողանի ստացած քվեները տոկոսային առումով սկսում են նվազել, և եթե այս միտումը շարունակվի ապա չի բացառվում, որ նախագահական ընտրությունները կտեղափոխվեն երկրորդ փուլ։

Խորհրդարանական ընտրություններում նույնպես առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։ Այստեղ հաշվարկվել են 160.699 ընտրատեղամասերից ստացված քվեները, որոնք կազմում են ընտրատեղամասերի քանակի 83.6%-ը։

Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքը ստացել է ձայների 50․66%-ը, որը դաշինքի անդամ կուսակցություններին կապահովի խորհրդարանի 600 տեղերից 326-ը։ Ընդդիմադիր Ազգ դաշինքը ստացել է ձայների 34.45%-ը, որը դաշինքի անդամ կուսակցություններին կապահովի 214 մանդատ։ Քրդամետ Աշխատանք և ժողովրդավարություն դաշինքը, որի կազմում ընտրություններին մասնակցում են նաև Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչները, ստացել են ձայների 9․49%-ը, որը համարժեք է 59 մանդատի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը