Ներքին 1 տարի առաջ - 09:48 05-09-2024

 «Վագնե՞րն» է վերահսկելու Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը  

Օրեր առաջ ասեկոսե տարածվեց, թե Հայաստանով անցնելիք Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը հանձնվելու է մասնավոր ընկերությանը։ Քաղաքագետները շտապեցին հայտարարել, որ այդպիսի բան հնարավոր չէ։ Սակայն սեպտեմբերի 4-ին ԱԺ-ում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հանձնելու հարցը քննարկվում է։ Ո՞ր մասնավոր ընկերությանը կարող են հանձել միջանցքի վերահսկողությունը։

2020-ի նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանված էր, որ այս ճանապարհը, որը թուրք-ադրբեջանական խոսույթում անվանում են Զանգեզուրի միջանցք», հանձնվելու է ռուսական վերահսկողությանը։ Սակայն Իրանն անմիջապես կոշտ դիրքորոշում հայտնեց։ Այդ օրերին իրանական բարձրաստիճան մի պատվիրակություն այցելեց Նիկոլ Փաշինյանին և շատ խիստ զգուշացրեց նրան, որ ՀՀ-ն նման բան թույլ չտա։ Այնուհետև ու մինչև հիմա Իրանը հանդես է գալիս հայտարարություններով, որ «Զանգեզուրի միջազնքի» բացում թույլ չի տալու։ Թուրքիան ժամանակի ընթացքում նահանջեց միջանցքի բացման ջատագովությունից։ Եվ հիմա միջանցքի թեման առաջ է մղում միայն Մոսկվան, ապացուցելով, որ միջանցքի ամենամեծ շահառուն ինքն է։

Ռուսաստանն այսպիսով կարող է վերահսկել Իրանից-Հայաստան ճանապարհը և խոչընդոտել միջազգային նախագծերին։ 2023-ին Մեծ յոթնյակի որոշմամբ նախատեսվում է գործարկել Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհը, որը սկսվելու է Հնդկաստանից, անցնելու է Իրանով, Հայաստանով, Վրաստանով, Թուրքիայով մտնելու է Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանը։ Միջանցքի վերահսկողությունը ստանձնելով, Ռուսաստանը մտնում է խաղի մեջ և թույլ չի տալիս, որպեսզի միջազգային նախագծերը շրջանցեն Ռուսաստանը։ Իսկ եթե մեծ տերությունները չուզենան ներգրավել նաև Ռուսաստանը, ապա Մոսկվան կարող է պարզապես՝ փակել միջազգային այս ճանապարհը։ Վերահսկողությունը նաև շահավետ կարող է լինել։ Հաշվի առնելով փոխադրումների ծավալները, ճանապարհին հարկվելիք մաքսերն ու կաշառքները, ռուսներն այս վերահսկողությամբ կարող են միլիարդներ կորզել։

Ակնհայտ է, որ ռուսների այսպիսի գործողությունների հետևանքով լրջորեն տուժելու են Հնդկաստանը, Իրանը, Եվրոպան, ԱՄՆ-ը, որոնք հանդես են գալիս Հարավ-Հյուսիսի ջատագովությամբ, աջակցում են ՀՀ-ին, դրամաշնորհներ ու սպառազինություն մատակարարում, որպեսզի ՀՀ իշխանությունները սկզբունքորեն չզիջեն միջանցքի վերահսկողությունը ռուսներին։

Ակնհայտ է նաև, որ ճանապարհի հայկական վերահսկողության արդյունքում Հայաստանն է շահելու միջազգային նախագծերին մաս կազմելով, ստանալով մեծ եկամուտներ։ Միայն մաքսային մուտքերն ու հարակից ենթակառուցվածքներից ստացված գումարները մեծ թվեր են կազմելու։ Հետևապես ճանապարհը հայկական վերահսկողությամբ պահելը նաև շահավետ է լինելու Հայաստանի համար։

Ցավոք ՀՀ իշխանությունները չեն դիմանում ռուս-ադրբեջանական ճնշումներին։ Մոսկվան ամենօրյա ռեժիմով խոսում է Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասին։ Ադրբեջանն ամեն օր ստեր է տարածում սահմանի խախտման մասին։ Այսպես ակնարկում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չզիջի, ապա պատերազմ կսկսեն Հայաստանի դեմ և ուժով կվերցնեն իրենց երազած միջանցքը։

Կարելի է եզրակացնել, որ այսպես կոչված մասնավոր ընկերությունը լինելու է ռուսական կամ ռուս-ադրբեջանական։ Նախկին կամ զգեստափոխված զինվորականներից կազմված մասնավոր ընկերությունը սպասարկելու է զուտ ռուսական հետաքրքրություններ։ Ռուսական մասնավոր ռազմական ընկերություն կա՝ «Վագներ», որը մասնակցում է ուկրաինական պատերազմին, աֆրիկյան հեղաշրջումներին և այլն։ Մոտ մեկ տարի շարունակ պարբերաբար ասեկոսեներ էին տարածվում, թե «Վագների» զինվորները եկել են Հայաստան։ Բայց նպատակը չէր որոշարկվում։ Ենթադրելի է, որ նրանք են վերահսկելու Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը և ՀՀ էին գալիս առաջադրանքին տեղում ծանոթանալու համար։

Ամեն դեպքում՝ պետք է նկատել, որ ճանապարհի վերահսկողությունը ռուսական, մասնավոր ընկերությանը հանձնելը նշանակում է նահանջ ինքնիշխանությունից։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հատուկ ընդգծում էր, թե ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Բայց եթե ԱԳՆ-ում արդեն քննարկում են ճանապարհը մասնավոր ընկերությանը հանձնելու հարցը, նշանակում է՝ ՀՀ-ն արդեն ինքնիշխան չի։

Պարզ ասած՝ այս կարևոր ճանապարհի վերահսկողությունը «Վագներին» հանձնելը նահանջ լուրջ կլինի և կարող է ստեղծել անվտանգային լուրջ ռիսկեր, չհաշված միլիարդների կորուստները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից