Ներքին 1 տարի առաջ - 12:10 02-09-2024

Երեք օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 223 դեպք, գրանցվել է 31 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 42, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության, խարդախության՝ 15-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 12, հոգեկան ներգործության՝ 11, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, փաստաթղթեր կեղծելու, դատական ակտը չկատարելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, սառը զենք կրելու, սառը զենքի հայտնաբերման, վարժական հավաքներից խուսափելու, ինքնավնասման՝ 3-ական, խուլիգանության, կաշառակերության, բնակարանային գողության, զենքի, զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, թմրամիջոցի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության մասին որոշումը խախտելու՝ 2-ական, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, անձնական կյանքի մասին գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, պետական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական, բնակարային գողության՝ 2-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, 58 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ