Ներքին 2 տարի առաջ - 12:56 08-01-2024

Երեք օրում բացահայտվել է 116 հանցագործության դեպք. գրանցվել է 33 ավտովթար, վիրավորվել է 53 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, համակարգչային հանցագործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, փաստաթղթի կեղծիքի, ընտանեկան բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի և անհետաձգելի միջամտության կիրառման մասին որոշումը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 53 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում