Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:51 13-09-2024

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 112 դեպք, գրանցվել է 20 ՃՏՊ, զոհվել է 3 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 12-ից 13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, հոգեկան ներգործունեության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, փողերի լվացման՝ 6-ական, խարդախության ու գույքի ոչնչացման կամ վնասման՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրանյութի իրացման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, խուլիգանության ու փաստաթղթերի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների ապօրինի տարածման, աշխատանքների պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, զորակոչից խուսափելու, շրջանառություն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգրոծող կամ թունավոոր նյութեր պարունակող բույսեր ցանելու (աճեցնլու), դատավարական փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, անառկաբաարո արարք կատարելու, հողը փչացնելու, սուտ մատնության, ինքնիրավչության, կանախմտածված կեղծ սնանկության, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, կեղծ փաստաթղթեր ներկայացելու, ծառերը թփերը ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված ծառերը, թփերը տեղափոխելու և ընդերքի պահպանման օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
15:00 Գործադիրի միակ թարգմանիչը` այն էլ անհատ ձեռնարկատեր
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը