Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:41 31-08-2024

Մոսկվայում ձերբակալվել է Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրենը

Մոսկվայի Տագանկայի շրջանային դատարանը մեկ ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը, տնային կալանքի տակ է վերցրել «Ստանկին» Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Նադեժդա Պոպովային։

«РЕН ТВ» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ կենտրոնի տնօրենը ուսանողական վիզաներ է վաճառել օտարերկրացիներին 80 հազար ռուբլով։ Նա մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման (ՌԴ ՔՕ 322.1 հոդվածի 2-րդ մաս) եւ կաշառք ստանալու (հոդված 290-ի մաս 3-րդ) մեջ։
Մայրաքաղաքի դատարանների մամուլի ծառայությունում ավելացրել են, որ տնային կալանքի մեջ գտնվելու ժամանակ նրա հանդեպ գործելու են սահմանափակիչ միջոցներ, թե ինչպիսին՝ չի նշվել, տեղեկացրել է «Կոմերսանտը»։ «РЕН ТВ»-ի տվյալներով՝ ավելի վաղ Պոպովայի մոտ խուզարկություններ էին կատարվել։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել