Մամուլ 1 տարի առաջ - 08:33 28-08-2024

Սյունիքում քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար: Եթե «խաղաղ» չստացվի, որոշները, Փաշինյանին բնորոշ ոճով, կարող են հայտնվել ճաղերի ետեւում։ Որքան էլ հանրային տարբեր շրջանակներ տպավորություն ունեն, որ Սյունիքի երբեմնի ըմբոստներն ընդունել են Փաշինյանի «կրոնը», սակայն իշխանության նկատմամբ նրանց լոյալությունը մեծապես պայմանավորված է մարզպետի` Ռոբերտ Ղուկասյանի գործոնով:

Կալավանցի Ռոբերտը մարդկային եւ գործնական ջերմ հարաբերություններ է հաստատել համայնքի ղեկավարների հետ եւ համոզել, որ իր «խաթրը չկոտրեն»` մասնակցեն պետական որոշ միջոցառումների, դիմավորեն վարչապետին ու նրա տիկնոջը՝ խոստանալով փոխադարձաբար կառուցողական վերաբերմունք քաղաքական վերնախավի կողմից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վեր է մարդկային բոլոր հարաբերություններից, ուստի որոշել է առաջիկայում սպասվող քաղաքական եւ ընտրական գործընթացներին ընդառաջ՝ վերացնել իր առջեւ ծագող բոլոր հնարավոր խոչընդոտները։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար