Մշակույթ 2 տարի առաջ - 21:36 26-08-2024

Պիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ․ Դանիել Վարուժանի հիշատակի օրն է

Հակոբ Օշականը պնդում էր․ «Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»:

Այսօր Դանիել Վարուժանի հիշատակի օրն է։

Վարուժանի հայրը՝ Գրիգորը, Դանիել անվանեց իր առաջնեկին, որովհետև որդու ծննդյան լուրը լսելու պահին Դանիել մարգարեի մասին էր կարդում, իսկ Չպուգքյարյան ազգանունը թուրքերեն «չուպուքքյար» բառից է, որը նշանակում է չիբուխ կրող։ Ըստ ընտանեկան ավանդության՝ նրանց նախնիներից մեկին թուրք փաշան ստիպել է այդ ծառայությունը մատուցել։

Վարուժանի գրական ճաշակի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել հայոց լեզվի ուսուցիչ, վարժարանի տեսուչ Արիստակես Քասգանտիլյանը։ Նա մեծ սեր էր արթնացնում աշակերտների մեջ համաշխարհային գրականության գանձերի նկատմամբ։ Դանիելը իր նամակներից մեկում գրել է, որ հայերենի ոչ մի ուսուցիչ իր վրա նույնքան չի ազդել։ Մյուսները սովորեցրել են իմանալ, իսկ նա՝ ստեղծել։ Քասգանտիլյանը միջնորդում է, որ Վարուժանը ուսումը շարունակի Վենետիկի Մուրադ- Ռաֆայելյան նշանավոր դպրոցում, որը պատկանում էր Մխիթարյան միաբանությանը։ Հանձնարարական նամակում գրված էր․ «Նոր Մկրտիչ Պեշիկթաշլյան կը ղրկեմ, լավ նայեցեք»։

18 տարեկան էր այդ ժամանակ։ Իհարկե, Վարուժանի դերը հայ գրականության մեջ շատ ավելին պիտի լիներ․․․



Վարուժանն ու Սիրունին շաբաթ օրերին երբեմն Կոմիտասին հյուր էին գնում։ Այդ շրջանում Կոմիտասն ու նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Պոլսում վարձել էին եռահարկ տուն, որը դարձել էր մշակութային օջախ՝ յուրօրինակ վերնատուն, որտեղ հավաքվում էին տարբեր ազգերի արվեստասեր մարդիկ, լսում Կոմիտասի կատարումները, դիտում Թերլեմեզյանի նկարները, քննարկում արվեստին առնչվող հարցեր։

Մի անգամ Հակոբ Սիրունին Վարուժանին խնդրում է իր ալբոմում երկտող գրել՝ որպես հիշատակ։ Վարուժանը բանաստեղծություն է գրում, որի վերջին տողերն էին․

Չփշրվի ձեռքիդ բաժակն հրեղեն,
Ուր կը հեղու (լցնում է) բախտի նեկտարը Աստված․․․

Կոմիտասը կողքին կատակով գրում է․
Հրեղեն բաժակը բերանդ կվառե, աղջիկ։
Իսկ ես ինչ մրեմ․
Մատիտս սրեմ,
Բերնիս մեջ ջրեմ,
Գոնե անունս գրեմ․․․



Սկսվում է կոտորածը․․․ 1915 թ․ զգալով հասունացող վտանգը՝ ընկերներից Մկրտիչ Պարտիզյանը Վարուժանին առաջարկում է միասին Իտալիա գնալ, սակայն Վարուժանը մերժում է՝ ասելով, որ ընտանիքին մենակ չի կարող թողնել։

Գարնանը Մկրտիչը կրկին առաջարկում է մեկնել այս անգամ Բուլղարիա, խոստանում էր որոշ ժամանակ անց Վարուժանի ընտանիքին էլ ուղարկել։ Ինքը՝ Մկրտիչը, Ավստրիայի հպատակ էր և աքսորվելու վտանգ նրան չէր սպառնում։ Վարուժանը կրկին մերժում է ՝ հույս ունենալով, թե Վենետիկի Մխիթարյան հայրերը իր ձերբակալվելու դեպքում կմիջամտեն։

Սակայն նրանք անզոր էին։

Սրան հաջորդեցին բանտարկությունն ու աքսորը։ 1915 թ․օգոստոսի 26-ին Թյունեյ գյուղի մոտ Վարուժանին ու Ռուբեն Սևակին առանձնացնում են, կապում ծառերից ու գազանաբար սպանում։ Վարուժանն ընդդիմանում է, որին ի պատասխան՝ էլ ավելի վայրենի ու դաժան են վարվում նրա հետ։

Վարուժանի վերջին խոսքերից էր․ «Պիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար