Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 22:32 18-05-2023

Ամենաերջանիկ օրն այսօր է, որովհետև դա այսօր է․ Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է

«Երիտասարդներն իմ բարեկամներն են, որովհետև ես ինքս ինձ առաջվա նման երիտասարդ եմ զգում։ Ես շատ եմ ուզում հիմա տեսնել երիտասարդ տաղանդներ, որոնք 18-20 տարեկան են։ Չէ՞ որ դա ստեղծագործական հասակն է։ Ի՞նչ բան է փառքը։ Փառքն առաջին հերթին առողջություն է։ Եթե կա առողջություն և երջանկություն, ամեն բան կիրականանա»,- Մոսկվայում «Գրական թերթի» թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։

Այսօր «Բարի հսկայի» հիշատակի օրն է։ Այս առիթով Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում 1980 թ․ «Գրական թերթի» 3-րդ համարում հրապարակված հարցազրույցից մի հատված։

Սարոյանը պատմում է իր կրած գրական ազդեցություններից․ «Առաջին հերթին դա Մարկ Տվենն է, որ սևերին մարդու տեղ էր դնում։ «Հեքլբերի Ֆիննը» մեծ գիրք է։ Այդ Դիկկենսն են և Մոպասանը։ Մանկութ օրերիս մայրս ինձ համար կարդում էր Գրիգոր Նարեկացի և հայոց լեզվի նկատմամբ եր ներշնչում։ Իմ համոզմամբ՝ ամբողջ աշխարհը պետք է քիչ թե շատ Նարեկացի իմանա։ Ինձ միշտ մոտ է եղել Ջեկ Լոնդոնը, քանզի ես վերապրել եմ նրա ստեղծագործությունների ոգուն մոտ ինչ-որ բան․․․ Երիտասարդ ժամանակ եղել եմ նույնիսկ մոլի թուղթ խաղացող։ Խաղացել եմ Եվրոպայում ու Կուբայում։ Եվ այժմ, վերհիշելով այդ մասին, երիտասարդներին կկամենայի ասել՝ կարող է այնպես պատահի, որ ձեզ համակի վստահությունն ու հիասթափությունը․ մի՛ ենթարկվեք դրան։ Իմ կյանքում չի եղել մի օր, երբ ես կորցրած լինեմ հավատս։ Դուք ջահել եք և պետք է իմանաք, որ ամենաերջանիկ օրն այսօր է, որովհետև դա այսօր է»։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր