Արտաքին 2 տարի առաջ - 17:20 26-08-2024

Իրանի` Իսրայելին արձագանքը անխուսափելի, ճշգրիտ և մտածված կլինի. Իրանի ԱԳ նախարար

Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական ակտին անխուսափելի, ճշգրիտ և մտածված կլինի։ Ի տարբերություն Սիոնիստական ռեժիմի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրել լարվածությունը , թեև չի վախենում դրանից»,- ասել է Արաղչին։ Տայանին իր հերթին բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող անկայունության կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը