Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 17:00 13-11-2025

«Հետադարձ հիփոթեք»․ «ձրի» փո՞ղ, թե՞ լավ մտածված ծուղակ՝ տարեցների համար

«Հետադարձ հիփոթեքը բավականին բարդ ֆինանսական գործիք է։ Առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես ծերերին հատկացվող նպաստ, բայց իրականում սա պարտք է։ Վարկերը, որոնք վերցնում են տարեցները, բնականաբար, օրերից մի օր պիտի փակվեն։ Ծնողների կողմից կուտակված պարտքը մնալու է ժառանգների վրա, և նրանք, ժամանակին չվճարելու դեպքում, կարող են կորցնել նաև այդ անշարժ գույքը»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեն նախաձեռնած նոր օրենսդրական փոփոխությանն, ասաց տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։

Վերջինիս խոսքով՝ այս նախաձեռնությունը բնորոշ է եվրոպական զարգացած պետություններին, ԱՄՆ-ին, որտեղ առաջնահերթությունը տրվում է տնտեսության զարգացմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որը դարձել է «բանկային պետություն», զարկ է տվել ֆինանսական համակարգի ծաղկմանը, այլ ոչ թե տնտեսությանը։

Թավադյանի դիտարկմամբ՝ հետադարձ հիպոտեքը թվում է, թե փորձում է որոշակի խնդիր լուծել, բայց, իրականում, ավելի շատ խնդիրներ է ստեղծում։

«Դա բավականին բարդ ֆինանսական գործիք է, ինչից տարեցները շատ բան չեն հասկանա, և կարող է այնպիսի տպավորություն թողնել, որ այն նպաստ կամ ձրի փող է։ Իրականում, սա պարտավորություններ և կախվածություն է ստեղծում բանկի նկատմամբ»,- բացատրում է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով․-«Այսպես ասած՝ գրավ է դրվում ամբողջությամբ սեփականությունը։ Ճիշտ է, ամեն ամիս բանկային համակարգը գումար է տալիս տարեց քաղաքացուն, բայց բնակարանի հանդեպ բոլոր պարտավորությունները պարտադրում է կատարել՝ կամունալ վճարումները, գույքահարկը․․․»։

Թե ի՞նչ է լինելու տունը գրավադրած քաղաքացու մահից հետո, ո՞ւմ է մնալու անշարժ գույքը, կամ կարո՞ղ են վերջինիս ժառանգները տնօրինել այն, տնտեսագետը պատասխանեց, որ մարդու մահից հետո բոլոր կուտակած պարտքերը պետք է մարվեն բանկային համակարգում՝ շատ կարճ ժամանակահատվածում։

«Այսինքն՝ մոտավորապես 1 ամիս ժամկետ է տրվում, և նա, ում վրա կտակվել է անշարժ գույքը, ով այդ գույքի իրավահաջորդն է դառնում մահվանից հետո, բոլոր այդ պարտքերը պիտի վճարի։ Պատկերացրեք՝ այստեղ ոչ միայն ի սկզբանե վերցրած գումարներն են, այլև տարիների ընթացքում, որոշ դեպքերում 10-ամյակների ընթացքում, կուտակված տոկոսադրույքները։ Իսկ եթե չեն վճարում, ապա պիտի ապացուցեն, որ որոշակի գործողություններ են կատարում այդ տունը վաճառելու ուղղությամբ, և այստեղ 3 սցենար է առաջ գալիս․ լավագույն սցենարն այն է, որ իրավահաջորդը կարողանում է 1 ամսվա ընթացքում այդ կուտակած գումարը և դրան համարժեք տոկոսադրույքներն ամբողջությամբ մարել, որը, որոշ դեպքերում, կարող է ավելի բարձր լինել, քան տան արժեքը։ Երկրորդը՝ գնորդ է գտնում, վաճառում այդ բնակարանը և փակում պարտքերը։ Երրորդը՝ ոչինչ չի ձեռնարկվում, և այդ տունը մնում է բանկային համակարգին»,- մանրամասնում է Թավադյանը։

Ըստ տնտեսագետի, սա ֆինասական գործիք է, որից կօգտվեն միայնակ տարեցներն, ընտրելով, թե որ բանկը «նայի» իրենց։ Իսկ ավանդական ընտանիքը հոգ է տանում իր տարեցի նկատմամբ, և այս գործիքի կարիքը չկա։

«Այսինքն՝ այս գործիքը կիրառելի է հիմնականում այն տարեցների համար, ովքեր, այսպես ասած, կտակելու բան չունեն իրենց սերունդներին»,- եզրափակեց Աղասի Թավադյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով