Ներքին 2 տարի առաջ - 19:14 13-08-2024

Ալեքսանդր Սարգսյանը չի ներկայացել դատախազություն․ նա երկրում չէ

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները այսօր՝ օգոստոսի 13-ին, հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Մասնավորապես, դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:

Oragir.News-ը ողջ օրը հերթապահեց ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որպեսզի հարցեր ուղղի Ալեքսանդր Սարգսյանին, թե ըստ նրա՝ ինչու են 6 տարի անց կրկին իրեն հիշել, արդյոք ինքը համաձայն է իրեն վերագրված արարքի հետ։

Սակայն ո՛չ Ալեքսանդր Սարգսյանը, ո՛չ հրավիրված անձանցից որևէ մեկը այդպես էլ դատախազություն չներկայացան։

Դատախազության դիմաց տևական ժամանակ սպասելուց հետո՝ մտածելով, որ գուցե նշված անձինք այլ մուտքով են մտել դատախազության շենք, Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ ներկայացե՞լ են նրանք, թե՞ ոչ։ Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ նրանք չեն ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չեն։
«Իրենց ներկայացուցիչները կապ են հաստատել, ասել են, որ երկրում չեն գտնվում։ Այդ անձինք, ովքեր հրավիրված են դատախազություն, օգոստոսի 20-ին են ներկայանալու»,-հայտնեցին դատախազությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում