Ներքին 2 տարի առաջ - 10:42 09-08-2024

Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն. hetq.am

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին հայտնում է «Հետքը»։

Մասնավորապես՝ դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը: Նշված անձինք ծանուցվել են, որ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը, հետևաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկից դուրս գա: Այդ իսկ պատճառով տեղեկություններ չեն փոխանցում՝ մինչև հայցադիմումով դատարան դիմելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում