Ներքին 2 տարի առաջ - 10:00 09-08-2024

Վահե Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և պարեկային ծառայության անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների չորս հենասյունային ուղղություններին՝ նախարարը նշել է, որ ակտիվ փուլում են Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ձևավորման աշխատանքները։

Քննարկվել են հանցավորության, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից կոնկրետ դեպքերով իրականացրած աշխատանքներին ու գրանցած արդյունքներին։

Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության գործառույթների և ընդունելության վերաբերյալ մանրամասներ։ Քննարկման առարկա են դարձել նաև նոր ձևավորվող ստորաբաժանումների կադրային համալրման, վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության հարցեր։

Վահե Ղազարյանը հորդորել է ոստիկաններին՝ ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը թույլ կտա բարելավել սոցիալական երաշխիքները։ Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությանը՝ նախարարը հանձնարարել է ուժեղացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ ամենօրյա վերահսկողությունը։

Քննարկվել են նաև ձերբակալվածների պահման որոշ վայրերի օպտիմալացման և գործող վայրերի բարելավմանն ուղղված հարցեր։ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է ոստիկանների կարգապահական և բարեվարքության հարցերին:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի