Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ ավտոմեքենաները, շրջանցելով կարապը շրջում է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու համար գումարտակի հրամանատար Դ․ Նիկողոսյանի հանձնարարականով երթևեկությունը դադարեցվում է, ինչից հետո պարեկներին ու քաղաքացիներին հաջողվում է բռնել կարապին ու տեղափոխել կենդանաբանական այգի։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: