Ներքին 1 ժամ առաջ - 11:50 27-09-2026

«Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Անի Հ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 3-ին Դավթաշենում հայտնի՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին պատկանող՝ Դավիթաշենում գործող Reebok Sports Club Armenia կենտրոնի, ով նույն օրը նշված կենտրոնում անզգուշաբար ընկել էր լողավազանի մեջ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում